Միջազգային

Աֆղանստանում արգելել են կանանց գրած գրքերը

Աֆղանստանում արգելել են կանանց գրած գրքերը

Աֆղանստանի համալսարանական ծրագրերից հեռացվել են կանանց կողմից գրված գրքերը։ Բացի այդ, Թալիբանի կառավարությունը համալսարաններին արգելել է դասավանդել 18 ուսումնական առարկա, որ, նրանց կարծիքով, հակասում են շարիաթին (օրինակ՝ մարդու իրավունքները), ինչպես նաև արգելել է քննարկել սեռական ոտնձգությունների թեման. գրում է BBC-ն։

Համալսարանական ծրագրերից հեռացվել է 679 գիրք, որոնք համարվել են «շարիաթին հակասող»։ Դրանցից մոտ 140-ը գրված են կանանց կողմից, ներառյալ, օրինակ, «Անվտանգություն քիմիական լաբորատորիայում» գիրքը։

Թալիբանը Աֆղանստանում իշխանության վերադարձավ չորս տարի առաջ և շարունակում է նոր սահմանափակումներ մտցնել։

Միայն այս շաբաթ 10 նահանգներում Թալիբանի գերագույն առաջնորդի հրամանով արգելվել է օպտիկամանրաթելային ինտերնետը՝ պաշտոնապես «անբարոյականությունը կանխելու» նպատակով։

Այս նոր կանոնները ազդել են հատկապես կանանց և աղջիկների վրա։ Նրանց արգելված է վեցերորդ դասարանից բարձր կրթություն ստանալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական