Միջազգային

ԱՄՆ-ն վեցերորդ անգամ է վետո դրել Գազայում հրադադարի պահանջով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին

ԱՄՆ-ն վեցերորդ անգամ է վետո դրել Գազայում հրադադարի պահանջով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին

ԱՄՆ-ն հերթական անգամ վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որը նախատեսում էր Գազայում անհապաղ և մշտական հրադադար և պատանդների ազատ արձակում։ Մյուս 14 անդամները կողմ են քվեարկել։

ԱՄՆ ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը նշել է, որ փաստաթուղթը «բավարար չափով չի դատապարտում ՀԱՄԱՍ-ին» և չի ճանաչում Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։ ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրը այն անվանել է ցավոտ որոշում։ Պակիստանի և Ալժիրի դեսպանները նույնպես խստորեն քննադատել են վետոն։

Քվեարկությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակը Գազայի իրավիճակը բնորոշել է «կատաստրոֆիկ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական