Միջազգային

Բրիտանացի տարեց ամուսիններն ազատ են արձակվել Աֆղանստանից

Բրիտանացի տարեց ամուսիններն ազատ են արձակվել Աֆղանստանից

Բրիտանացի տարեց ամուսիններ Բարբի Ռեյնոլդսն և Փիթեր Ռեյնոլդսը, որ փետրվարին ձերբակալվել էին Աֆղանստանում Թալիբանի կողմից, ազատ են արձակվել։ Նրանք ուրբաթ օրը Կատարի միջնորդությամբ տեղափոխվել են Դոհա. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Այդ ժամանակ Աֆղանստանի իշխանությունները ձերբակալել էին չորս անձի՝ երկու բրիտանացու, մեկ չին-ամերիկացու և նրանց թարգմանչին։

Reuters-ը գրում է, որ Կատարը մի քանի ամիս բանակցություններ է վարել Թալիբանի իշխանությունների հետ՝ համագործակցելով Միացյալ Թագավորության կառավարության և ամուսինների ընտանիքի հետ՝ նրանց ազատումն ապահովելու նպատակով։

«Ութամսյա կալանքի ընթացքում, որի մեծ մասը նրանք անցկացրել են առանձին, Քաբուլում գտնվող Կատարի դեսպանատունը նրանց տրամադրել է կարևոր աջակցություն՝ կազմակերպելով բժշկական խորհրդատվություններ, դեղորայքի առաքում և ընտանիքի հետ կանոնավոր կապ», - նշել է պաշտոնյան։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական