Միջազգային

MI6-ի ղեկավարը պնդում է, որ Պուտինը Ուկրաինայի կապիտուլյացիան է ուզում

MI6-ի ղեկավարը պնդում է, որ Պուտինը Ուկրաինայի կապիտուլյացիան է ուզում

Բրիտանական MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը Ստամբուլում ունեցած ելույթում հայտարարել է, որ ոչ մի ապացույց չկա, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է խաղաղության, եթե դա չներառի Ուկրաինայի կապիտուլյացիան։

Մուրի խոսքով՝ Պուտինը «կծել է ավելին, քան կարող է ծամել» և լրջորեն թերագնահատել է Ուկրաինայի կարողությունները։ Նա ընդգծել է, որ Կրեմլի ռազմավարությունը շարունակում է հիմնվել ուժի կիրառման վրա։

Միաժամանակ, Մուրը հայտարարեց, որ MI6-ը մտադիր է ակտիվորեն օգտագործել «dark web»-ը՝ գործակալներ հավաքագրելու և գաղտնի տվյալներ ստանալու համար ինչպես Ռուսաստանից, այնպես էլ աշխարհի այլ երկրներից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական