ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովի հետ, որտեղ քննարկվել են հարաբերությունները ամրապնդելու ուղիները։ Այս մասին հանձնակատարը գրել է X-ի իր էջում։
«Տարածաշրջանում խաղաղությունը հնարավորություններ է բացում շուկաների, առևտրի և ներդրումների համար։ Մենք պայմանավորվել ենք ստեղծել տնտեսական հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ այդ հնարավորություններից օգտվելու համար։ Մենք կշարունակենք ամրապնդել մեր գործընկերությունը», - ասվում է գրառման մեջ։