Միջազգային

ԱՄՆ-ն չեղարկել է Չաբահարի նավահանգստի նկատմամբ պատժամիջոցային արտոնությունը

ԱՄՆ-ն չեղարկել է Չաբահարի նավահանգստի նկատմամբ պատժամիջոցային արտոնությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ այլևս ուժի մեջ չի մնա Իրանի Չաբահարի նավահանգստի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների բացառումը։ Այս մասին գրում է հնդկական հեղինակավոր The Times of India պարբերականը։

Այս որոշումը մեծ հարված է Հնդկաստանին, քանի որ Չաբահարը համարվում է երկրի ռազմավարական կարևորության օբյեկտ։ Այն Հնդկաստանի միակ ուղին է դեպի Աֆղանստան և Կենտրոնական Ասիա՝ շրջանցելով Պակիստանը։

Նավահանգիստը նաև մրցակից է եղել Չինաստանի աջակցությամբ զարգացող պակիստանյան Գվադարի նավահանգստին։

Հնդկաստանը արդեն ներդրել է շուրջ 120 միլիոն դոլար և ներդրումների շարունակականությունը հարցականի տակ է հայտնվել։

Վերլուծաբանների կարծիքով՝ Վաշինգտոնի այս քայլը կարող է խոչընդոտել Հնդկաստանի տարածաշրջանային ծրագրերը և ուժեղացնել Չինաստանի ազդեցությունը։ 

Նշենք, որ Հայաստանը ևս Հնդկաստանի և Իրանի հետ բանակցում է այս նավահանգստի միջոցով առևտրային տարբեր սցենարներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական