Միջազգային

ԵՄ-ն առաջարկում է արգելել ռուսական հեղուկ գազի ներկրումը

ԵՄ-ն առաջարկում է արգելել ռուսական հեղուկ գազի ներկրումը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր՝ 19-րդ պատժամիջոցային փաթեթով ԵՄ-ն նախատեսում է արգելել ռուսական հեղուկ գազի ներմուծումը եվրոպական շուկաներ։

Փաթեթում ներառված են նաև մի շարք լրացուցիչ սահմանափակումներ․

  • Սանկցիաներ ևս 118 ռուսական «ստվերային նավերի» նկատմամբ, ինչով նավերի ընդհանուր թիվը հասնում է ավելի քան 560-ի։
  • Արգելք խոշոր էներգետիկ ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Գազպրոմ նեֆտի» արտադրանքի ներկրման վրա, ինչպես նաև սահմանափակումներ ռուսական նավթավերամշակող գործարանների և երրորդ երկրների, այդ թվում՝ Չինաստանի համանման ընկերությունների նկատմամբ։
  • Արգելք նոր ռուսական բանկերի հետ գործարքների վրա երրորդ երկրներում՝ պատժամիջոցների շրջանցումը կանխելու համար։
  • Սահմանափակումներ մի շարք երրորդ երկրների, այդ թվում՝ Չինաստանի դեմ, Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությանը աջակցելու համար։

Ըստ Եվրահանձնաժողովի՝ այս փաթեթում ընդգրկվել է 45 ռուսական և օտարերկրյա ընկերություն։

«Երեք տարվա ընթացքում Եվրոպայում նավթի վաճառքից Ռուսաստանի եկամուտները նվազել են 90 տոկոսով։ Հիմա մենք այդ էջը գլխիվայր շուռ ենք տալիս։ Փաթեթը նաև նպատակ ունի փակել ֆինանսական սողանցքները», - ասել է ֆոն դեր Լայենը։

Գնահատեք հոդվածը

3.7 /5
3
գնահատական