Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հանրահավաքում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ շաբաթ Դոլմաբահչեի պալատում փակ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Ջոն Թրամփ կրտսերի հետ։ Այս մասին գրում է DW-ի թուրքական ծառայությունը։
Ըստ Օզելի՝ հանդիպմանը քննարկվել են բիզնեսի հարցեր, սակայն այցի ժամանակ հյուրի անունը դիտավորյալ թաքցվել է։
«Պաղեստինում արյուն է հեղվում, բայց նրանք լոբբիստական ընկերությունների միջոցով գործարքներ են կնքում Թրամփի որդու հետ»,- ասել է նա։
Օզելը նաև պնդել է, որ Գազայի շուրջ ծրագրերի ետևում տարածաշրջանի հիդրոկարբոնային հանքավայրերն են, իսկ Էրդողանը չի արձագանքում դրանց։
