Միջազգային

Սիրիայի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ ֆինանսների քարտուղարության պաշտոնյաների հետ

Սիրիայի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ ֆինանսների քարտուղարության պաշտոնյաների հետ

25 տարվա դադարից հետո առաջին անգամ ԱՄՆ այցելած Սիրիայի արտգործնախարար Ասադ աշ-Շայբանին Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնյաների և կոնգրեսականների հետ։

Ֆինանսների նախարարությունում քննարկվել են Սիրիայի տնտեսությունը միջազգային ֆինանսական համակարգ վերադարձնելու ուղիները։ Հանդիպումներին մասնակցել են նաև ԱՄՆ դեսպանն Անկարայում և Սիրիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Կոնգրեսում աշ-Շայբանին հանդիպել է մի շարք սենատորների և կոնգրեսականների հետ։ Սենատոր Ժանն Շահինը շեշտել է, որ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները կարող են վտանգել կայունությունը և կոչ է արել վերացնել «Կեսարի ակտը»։ Հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոն նույնպես հանդես է եկել նույն առաջարկով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական