Միջազգային

Լիտվան վերջնական դադարեցրել է էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ

Լիտվան վերջնական դադարեցրել է էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ

Լիտվայի Էլեկտրահաղորդման ազգային օպերատոր Litgrid-ը հայտարարել է, որ ամբողջությամբ ապամոնտաժել է այն հատվածները, որոնք միացնում էին երկիրը Կալինինգրադի մարզի էլեկտրացանցին։

Ապամոնտաժման աշխատանքները սկսվել էին այս տարվա փետրվարի սկզբին՝ Բալթյան երկրները եվրոպական էլեկտրացանցին միացնելուց անմիջապես հետո։ Այդպիսով, ավարտվել է ավելի քան 65 տարի շարունակված համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի էներգահամակարգերի հետ։

Litgrid-ը նաև հայտնել է, որ Բելառուսի հետ կապող գծերի ապամոնտաժումը նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական