«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Առաջիկա երեք օրերին Եվրոպայի մեծ մասում ձևավորվում է ուժեղ ջերմային ալիք։ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Բալկաններում սպասվում է շուրջ +30°C, որոշ վայրերում այն կարող է նույնիսկ գերազանցել այդ ցուցանիշը։
Օդի ջերմաստիճանը նորմայից մոտ +15°C բարձր կլինի։ Բարեբախտաբար, այս ուժեղ շոգը համեմատաբար կարճատև է․ արդեն կիրակիից դեպի երկուշաբթի ավելի զով օդ կսկսի ներթափանցել հատկապես Արևմտյան Եվրոպա»։