Միջազգային

Ալիևը շարունակելու է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղությանը

Ալիևը շարունակելու է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղությանը

Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին:

Կոսն իր շնորհավորանքներն է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կապակցությամբ:

Հանձնակատարը նշել է, որ ԵՄ և Ադրբեջանի միջև հաջող համագործակցություն է հաստատվել էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև նշել է տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մեծ հեռանկարները:

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանն այսուհետ ևս շարունակելու է ջանքերը տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ:

Խոսելով այն մասին, որ տարածաշրջանում տրանսպորտային կապեր ստեղծելու լավ հնարավորություններ կան, Ալիևը նշել է, որ Ադրբեջանը ինտենսիվ աշխատանք է տանում ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես, նա ընդգծել է դեպի Զանգելան տանող ավտոմոբիլային և երկաթուղային գծերի կարևորությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական