Միջազգային

Սթարմերը կճանաչի Պաղեստինի պետությունը Թրամփի հեռանալուց հետո

Սթարմերը կճանաչի Պաղեստինի պետությունը Թրամփի հեռանալուց հետո

Ինչպես գրում է հեղինակավոր The Times պարբերականը, վարչապետ Քիր Սթարմերը կճանաչի Պաղեստինի պետությունը շաբաթավերջին։

Սթարմերն արդեն հայտարարել էր, որ պլանավորում է ճանաչել Պաղեստինի պետությունը այս ամիս Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխ. ասամբլեայից առաջ, եթե Իսրայելը չկատարի որոշակի պայմաններ։

ՄԱԿ-ի գագաթնաժողովի բարձր մակարդակի այդ հանդիպումները սկսվում են հաջորդ շաբաթ։

The Times-ը հաղորդում է, որ Սթարմերը պաշտոնական հայտարարությունը հետաձգել է մինչև Թրամփի հեռանալը՝ վախենալով, որ դա կարող է գերիշխող թեմա դառնալ ԱՄՆ նախագահի այցի ժամանակ։

Այս հարցով նա տարաձայնություններ է ունեցել Թրամփի թիմի հետ, քանի որ Վաշինգտոնը դեմ է Պաղեստինի պաշտոնական ճանաչմանը։

Գնահատեք հոդվածը

2.0 /5
1
գնահատական