Միջազգային

Լեհաստանի նախագահը հայտարարել է երկրում միջուկային զենք տեղակայելու ծրագրերի մասին

Լեհաստանի նախագահը հայտարարել է երկրում միջուկային զենք տեղակայելու ծրագրերի մասին

Ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ ցանկանում է դաշնակից երկրներից մեկի միջուկային զենքի տեղակայումը Լեհաստանի տարածքում: Հավանաբար, խոսքը ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի մասին է։ 

«Հնարավոր է՝ դեռ վաղ է դրա մասին խոսել։ Բայց եթե ինձ հարցնեք, թե արդյոք Լեհաստանը պետք է մասնակցի միջուկային համատեղ օգտագործմանը, ես անպայման կասեմ՝ այո», - հայտարարել է Նավրոցկին։

Նրա խոսքով՝ Լեհաստանը պետք է ունենա իր սեփական միջուկային հնարավորությունները՝ ոչ միայն քաղաքացիական և էներգետիկ նպատակներով, այլև՝ ռազմական։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական