Տեսակետ

Սերժի ու Ռոբերտի այցեքարտը մշտապես եղել է կեղծ պատրանքներ ստեղծելը. Քամալյան

Սերժի ու Ռոբերտի այցեքարտը մշտապես եղել է կեղծ պատրանքներ ստեղծելը. Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սերժն ու Ռոբերտը երբեք էլ չեն առաջնորդվել հասարակական տրամադրություններով։ Նրանց այցեքարտը մշտապես եղել է կեղծ պատրանքներ ստեղծելը և դրանք իբրև իրականություն մատուցելը հասարակությանը։

Ակամայից հիշեցի 2008 թվականի փետրվարի 26-ը։ Այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում ընթանում էին շուրջօրյա հանրահավաքներ, Սերժն ու Քոչարյանը որոշեցին Հանրապետության հրապարակում իրենց հանրահավաքն անցկացնել։ Բնականաբար, գործի դրեցին պետական ապարատը և փողի դիմաց մարդկանց հավաքագրելու արատավոր մեխանիզմը։ Բայց, ինչպես միշտ, ստի ոտքը կարճ եղավ․ մեկ ժամ էլ չէր անցել, երբ այդ կեղծ միջոցառման պատրանքը փլվեց։ Մասնակիցների գերակշռող մեծամասնությունը լուռ քայլերով եկավ Ազատության հրապարակ ու միացավ ընդդիմադիր շարժմանը։

Այս հիշողությունը հիմա էլ արդիական է, որովհետև այսօր նույն մեխանիզմներն են օգտագործվում արդեն «Ֆեյսբուքում»․ կեղծ օգտատերեր, ազդեցության տակ գտնվող «լրագրողներ», կեղծ լուրերի հոսք։

Բայց սա նույնպես դատապարտված է փլուզման։ Կարելի է ժամանակավոր մոլորության մեջ գցել մի քանի հազար մարդու, սակայն անհնար է նույն հնարքներով խաբել ողջ հասարակությանը։ Հատկապես, երբ բոլորը վաղուց ճանաչում են թե՛ այդ խմբին, թե՛ նրանց անցած ճանապարհը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական