ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարփի՝ Միացյալ Թագավորություն պետական այցի շրջանակներում մեծ ընթրիք է մատուցվել։ Սա կենտրոնական իրադարձությունից մեկն է եղել։ Ընթրիքի ընթացքում Չարլզ III-ը և Դոնալդ Թրամփը հանդես են եկել կարճ ելույթներով։
Ընթրիքի ճաշացանկում ընդգրկված էին ուտեստներ բրիտանական և ամերիկյան խոհանոցից։
Թագավորը խոսել է Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների երկարամյա ընդհանուր պատմության մասին՝ չշրջանցելով XVIII դարում Հյուսիսային Ամերիկայի գաղութների անկախության պատերազմը, և պատմեց նրանց գործընկերության «նոր դարաշրջանի» մասին։
«Այսօր, երբ բռնապետությունը կրկին սպառնում է Եվրոպային, մենք և մեր դաշնակիցները միասնաբար աջակցում ենք Ուկրաինային՝ ագրեսիան զսպելու և խաղաղություն հաստատելու համար», - ասել է միապետը։
Այնուհետև Դոնալդ Թրամփը մի քանի էջանոց ելույթ է ունեցել, որում առատորեն թվարկել է բրիտանական մշակույթի և քաղաքակրթության ձեռքբերումները։ Նա գրեթե չի անդրադարձել ընթացիկ իրադարձություններին, միայն նշելով, որ «մեկ տարի առաջ»՝ նախորդ վարչակազմի օրոք, Միացյալ Նահանգները «շատ հիվանդ» երկիր էր։
«Այսօր մենք պետք է պաշտպանենք այն բացառիկ ժառանգությունը, որը մեզ դարձնում է այն, ինչ մենք ենք, և պետք է շարունակենք պաշտպանել անգլախոս աշխարհի արժեքներն ու ժողովուրդները, և մենք իսկապես դա անում ենք», - եզրափակել է ԱՄՆ նախագահը՝ առաջարկելով բաժակ բարձրացնել թագավորի համար։