Միջազգային

Աշխարհում միակողմանիության դարաշրջանն ավարտվել է. Փեզեշքիան

Աշխարհում միակողմանիության դարաշրջանն ավարտվել է. Փեզեշքիան

Իրանի և Ռուսաստանի նման անկախ երկրների հաջող համագործակցության օրինակը կապացուցի, որ աշխարհում միակողմանիության դարաշրջանն ավարտվել է, և մենք կկարողանանք ապահովել մեր երկրների աճն ու առաջընթաց՝ առանց տերություններից միակողմանի կախվածության: 

Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի հետ հանդիպման ժամանակ։ 

Իրանի նախագահը Ռուսաստանի Էներգետիկայի նախարարի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել Իրանի և Ռուսաստանի համագործակցության ընթացքից, ինչպես նաև երկու երկրների պաշտոնյաների՝ տրանսպորտի, էներգետիկայի և էլեկտրակայանների ոլորտներում երկկողմ համաձայնագրերի իրականացման հանձնառության կապակցությամբ։

Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը լուրջ է վերաբերվում երկու երկրների միջև համաձայնագրերի կատարմանը և ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները համագործակցության համար: Ինչպես նշել է նա, «ոչ մի խոչընդոտ չկա Թեհրանի և Մոսկվայի համագործակցության և երկկողմ համաձայնագրերի իրականացման ճանապարհին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական