Վրաստանի ընդդիմությունը 26 շրջանում քաղաքապետի ոչ մի թեկնածու չի ներկայացրել, այնտեղ ընտրությունները կանցկացվեն իշխող կուսակցության միակ թեկնածուի մասնակցությմաբ։
«64 շրջաններից 26-ում քաղաքապետի թեկնածու ներկայացրել է միայն իշխող կուսակցությունը։ Իսկ ևս 26 շրջանում և քաղաքում քաղաքապետի աթոռի համար պայքարը տեղի կունենա «Վրացական երազանքի» և «Ուժեղ Վրաստան- Լելո», «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունների դաշինքի թեկնածուների միջև», - ասվում է Վրաստանի ԿԸՀ հայտարարության մեջ:
Մնացած 12 քաղաքից և շրջանից ամենաբարձր մրցակցությունը կլինի Թբիլիսիում, որտեղ քաղաքապետի աթոռին հավակնում է միանգամից 9 թեկնածու, իսկ Բաթումիում՝ հինգ թեկնածու: