Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտ Մակրոնը, ԱՄՆ-ում դատական գործընթաց էին սկսել ամերիկացի բլոգեր Քենդիս Օուենսի դեմ։ Օուենսը պնդել էր, թե Բրիջիտ Մակրոնը ծնվել է որպես տղամարդ։
Մակրոնների փաստաբան Թոմ Քլերը BBC-ին ասել է, որ զույգը պատրաստ է դատարանում ներկայացնել ինչպես լուսանկարներ, այդ թվում՝ հղիության և երեխա մեծացնելու ժամանակահատվածից, այնպես էլ՝ գիտական փորձագիտական վկայություններ։ Նրա խոսքով՝ Բրիջիտ Մակրոնը «100 տոկոսով պատրաստ է» անցնել այս դժվար փորձությունը՝ «ճշմարտությունը վերականգնելու համար»։
«Դա չափազանց ցավալի է, բայց եթե այս անհարմարությունը պետք է տանեն, որպեսզի վերջ դնեն կեղծ լուրերին, ապա նրանք պատրաստ են անել այն»,- նշել է Քլերը։