Միջազգային

Սիրիայի արտգործնախարարի պատմական այցը ԱՄՆ

Սիրիայի արտգործնախարարի պատմական այցը ԱՄՆ

Ավելի քան 25 տարվա ընթացքում առաջին անգամ Վաշինգտոն կժամանի Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շայբանին։ Axios-ի տեղեկացմամբ՝ նա կհանդիպի մի շարք օրենսդիրների, այդ թվում՝ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ, քննարկելու համար Սիրիայի նկատմամբ գործող ամերիկյան պատժամիջոցների, հատկապես «Կեսարի ակտի» չեղարկումը։

Շիբանին նախատեսում է հանդիպել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Գրեհեմը նշել է, որ կաջակցի պատժամիջոցների վերացմանը, եթե Սիրիան առաջընթաց գրանցի Իսրայելի հետ անվտանգության նոր համաձայնագրի հարցում և միանա «Իսլամական պետության» դեմ դաշինքին։

Վերջին օրերին Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շաարան հայտարարել էր, որ Իսրայելի հետ բանակցությունները կարող են արդյունք տալ արդեն առաջիկա օրերին։ Սիրիան այդ գործընթացից ակնկալում է Իսրայելի հարվածների դադարեցում և զորքերի դուրսբերում հարավից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական