Միջազգային

Լիտվան բացահայտել է Ռուսաստանի հետ կապ ունեցող ահաբեկչական ցանց

Լիտվան բացահայտել է Ռուսաստանի հետ կապ ունեցող ահաբեկչական ցանց

Լիտվայի գլխավոր դատախազությունը և Քրեական ոստիկանության բյուրոն հայտնել են, որ բացահայտել և ձերբակալել են մի խումբ անձանց, ովքեր կասկածվում են Եվրոպայի տարբեր երկրներում պայթյուններ կազմակերպելու և իրականացնելու մեջ։

Հետաքննության նախնական տվյալներով՝ հանցագործությունների կազմակերպումն ու համակարգումը իրականացվել են անձանց կողմից, ովքեր կապեր ունեն Ռուսաստանի ռազմական հետախուզությունի հետ։

Գլխավոր դատախազության հաղորդագրությամբ՝ ձերբակալվածներից մեկը՝ 1973 թվականին ծնված լիտվացի քաղաքացի Ա. Շ․-ն, մեղադրվում է ինքնաշեն պայթուցիկ սարքերով հագեցած փաթեթներ ուղարկելու մեջ դեպի Միացյալ Թագավորություն և Լեհաստան։

Հետաքննողները պարզել են, որ Ա. Շ․-ն ընդհանուր առմամբ չորս նման փաթեթ է ուղարկել Վիլնյուսից՝ օգտագործելով DHL-ի և DPD-ի միջազգային առաքման ծառայությունները։

Ըստ գլխավոր դատախազության՝ առաջին փաթեթը ուղարկվել է 2024 թվականի հուլիսի 20-ին և պայթել է Գերմանիայում՝ նախապես տեղադրված էլեկտրոնային ժամանակաչափով, հենց այն պահին, երբ այն պատրաստվում էին բեռնել DHL-ի Վիլնյուս–Լայպցիգ–Միացյալ Թագավորություն երթուղով բեռնատար ինքնաթիռում։

Երկրորդ փաթեթը պայթել և բոցավառվել է DPD-ի բեռնատարում, որն անցնում էր Լեհաստանի տարածքով, հաջորդ օրը՝ հուլիսի 21-ին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական