Միջազգային

ԱՄՆ-ն 130 միլիոն դոլար է ներդնում Մոլդովայի էներգետիկ անկախության համար

ԱՄՆ-ն 130 միլիոն դոլար է ներդնում Մոլդովայի էներգետիկ անկախության համար

Միացյալ Նահանգները 130 մլն դոլար կհատկացնի Մոլդովան Ռումինիայի հետ կապող էլեկտրահաղորդման գծի կառուցման համար: Այս մասին հայտարարել է Ռումինիայի կառավարության ղեկավար Դորին Ռեչանը 

ԱՄՆ կառավարության ներդրումները կծածկեն գծի կառուցման համար անհրաժեշտ ամբողջ ծախսերը, որն ուղղակիորեն կմիացնի Մոլդովան Ռումինիայի և եվրոպական ցանցի հետ:

«ԱՄՆ-ի հետ ներդրումային գործընկերության շնորհիվ կառավարությունը կկառուցի Ստրաշենա-Գուտինաշ բարձրավոլտ գիծը՝ նոր միացում, որը նշանակում է էներգետիկ շանտաժի վերացում և էլեկտրամատակարարման երաշխիք», – ասել է Ռեչանը:

Ինչպես ճշտում է մոլդովական Newsmaker պարբերականը, սա կլինի Մոլդովան Ռումինիայի հետ կապող երրորդ էլեկտրահաղորդման գիծը՝ Իսակչա-Վուլկանեշտա-Քիշնև և Բելցի-Սուչավա գծերից հետո:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Մոլդովային թույլատրվել էր ԵՄ-ից էլեկտրաէներգիա ներմուծել Ուկրաինայի քվոտայով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական