Միջազգային

Դա կնշանակի, որ Արևմուտքը օկուպացրել է Ուկրաինան. Լավրով

Դա կնշանակի, որ Արևմուտքը օկուպացրել է Ուկրաինան. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում միջազգային խաղաղապահների տեղակայման ցանկացած նախաձեռնություն Մոսկվան կդիտարկի որպես օկուպացիա։

Նրա խոսքով՝ այդպիսի ուժերը Ռուսաստանի զինված ուժերի համար կդառնան օրինական թիրախներ։

«Եթե Ուկրաինայի որևէ հատվածում տեղակայվեն խաղաղապահներ, և նրանց գործունեությունը ուղեկցվի Արևմուտքի անվտանգության երաշխիքներով՝ ուղղված Ռուսաստանի դեմ, դա կնշանակի մեկ բան․ Արևմուտքը օկուպացրել է Ուկրաինան»,- ընդգծել է Լավրովը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական