Թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը վերջին մի քանի ամիսների ընթացքում երկրորդ այցն է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս:
Թուրքական անվտանգության ծառայության աղբյուրները հայտնել են, որ ընդգծվել է Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական կայունության կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել է նաև Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) անդամների՝ զենքը վայր դնելուց հետո սիրիական բանակին ինտեգրվելու հարցը: