Եվրահանձնաժողովն առաջարկել է կասեցնել Իսրայելի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը և պատժամիջոցներ սահմանել նախարարներ Իտամար Բեն Գվիրի և Բեթսալել Սմոդրիչի դեմ:
Դրա համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր երկրների միաձայնությունը, իսկ այն ստանալն ամենևին էլ հեշտ չէ։ Իսկ, ահա, առևտրային համաձայնագիրը կարող է կասեցվել գերակշիռ մեծամասնությամբ։
Հաղորդվում է, որ առանցքային կդառնա Իտալիայի ձայնը. հունիսին երկիրը Գերմանիայի հետ միասին արգելափակել էր նախաձեռնությունը։ Եթե Բեռլինը, ինչպես սպասվում է, կրկին դեմ լինի, ապա Հռոմի դիրքորոշման փոփոխությունը կարող է լուծել հարցի ելքը։