Միջազգային

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր հարաբերությունները մեզ համար շատ արժեքավոր են. Բոճորիշվիլի

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր հարաբերությունները մեզ համար շատ արժեքավոր են. Բոճորիշվիլի

Երբ խոսում ենք գլոբալ անվտանգության մասին, նախևառաջ, իհարկե, պետք է խոսենք մեր հարևանների հետ հարաբերությունների մասին։ Մեր հարևանների հետ հարաբերությունները մեզ համար գերակա են. հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

«Վրաստանը ռազմավարական գործընկերություն ունի երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։ Երեք երկրների հետ հարաբերություններն էլ մեզ համար շատ արժեքավոր են։ Հիշում եք, որ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսին էր այն վայրը, որտեղ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին հանդիպումը, երբ խոսքը վերաբերում էր Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև հանդիպմանը։ Դա շատ հետաքրքիր հանդիպում էր։ Վստահ եմ, որ այս ձևաչափով, և ոչ միայն այս ձևաչափով, մեր հարաբերությունները կշարունակվեն, կզարգանան, և մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա։

Նախարարը կարևորել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունները՝ նշելով, որ երկիրը տարածաշրջանում կարևոր խաղացող է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական