ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մարտա Կոսը կայցելի Բաքու։ Այս մասին հայտնել են Բաքվում Եվրամիության ներկայացուցչության մամուլի ծառայությունից:
Կոսի այցը Բաքու կսկսվի սեպտեմբերի 18-ին: Նշվում է, որ եվրահանձնակատարը մի շարք հանդիպումներ կունենա նախագահ Ալիևի, արտգործնախարար Բայրամովի և էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ:
«Այցը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վճռորոշ փուլի հետ և հնարավորություն կընձեռի միջտարածաշրջանային կապերի վերաբերյալ ԵՄ օրակարգը ներկայացնել որպես կոնկրետ ներդրում տարածաշրջանային զարգացման գործում»,- ասվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։