Միջազգային

Կիևը մերժել է Ուիթքոֆֆի գնահատականները. Լավրով

Կիևը մերժել է Ուիթքոֆֆի գնահատականները. Լավրով

Կիևը մերժել է այն գնահատականները, որոնք ամերիկյան առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆֆը փոխանցել է ուկրաինական կողմին՝ Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գագաթնաժողովից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Ուիթքոֆֆը, որը մասնակցել է Ալյասկայում կայացած հանդիպմանը, որը պարբերաբար ժամանում է Մոսկվա և առաջ է տանում ընդհանուր ըմբռնումն այն մասին, թե ինչպես հասնել բոլորին հարմար կայուն, հուսալի կարգավորման, ուկրաինական կողմին է փոխանցել Ալյասկայում կայացած հանդիպման արդյունքների գնահատականները։ Եվ, ինչպես հասկացանք, այդ գնահատականները, այդ նկատառումները, առաջարկները մերժվում են Կիևի կողմից, - ասել Է Լավրովը:

Նա նաև նշել է, որ կիևը փորձում է սաբոտաժի ենթարկել կարգավորման վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի ներկայիս գիծը։ 

«Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են Կիևում ամերիկյան վարչակազմի այդ գիծը փորձում ամեն կերպ սաբոտաժի ենթարկել», - հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական