Ժոզե Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ, կդառնա «Բենֆիկայի» նոր մարզիչը:
62-ամյա պորտուգալացին սկզբունքային համաձայնության է հասել լիսաբոնյան ակումբի հետ, որն այսօր հեռացրել է Բրունա Լաժեին Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում ադրբեջանական «Քարաբաղից» կրած պարտությունից հետո:
Ինչպես հաղորդում է CNN Portugal-ը, Մոուրինյուի բանակցությունները «Բենֆիկայի» հետ գտնվում են եզրափակիչ փուլում:
Հատկանշական է, որ օգոստոսի վերջին «Ֆեներբախչեն» պաշտոնանկ արեց Մոուրինյոյին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլից հենց «Բենֆիկայից» կրած պարտության արդյունքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժոզեն արդեն գլխավորել է լիսաբոնյան ակումբը՝ 2000 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր։