Միջազգային

ԵՄ-ը կարագացնի ռուսական վառելիքի ներմուծման դադարեցումը

ԵՄ-ը կարագացնի ռուսական վառելիքի ներմուծման դադարեցումը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ շուտով կներկայացվի Ռուսաստանի դեմ նոր՝ 19-րդ պատժամիջոցների փաթեթը։ Նրա խոսքով՝ միջոցները կսպառնան հատկապես կրիպտոարժույթներին, բանկերին և էներգետիկ ոլորտին։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ն շարունակելու են համատեղ քայլեր ձեռնարկել՝ ուժեղացնելու տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի «պատերազմական տնտեսությունը» սնվում է հանածո վառելիքից ստացված եկամուտներով, որոնք ֆինանսավորում են Ուկրաինայում շարունակվող արյունահեղությունը։

«Պատերազմին վերջ տալու համար հանձնաժողովը կառաջարկի արագացնել ռուսական հանածո վառելիքի ներմուծման դադարեցումը»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարն իր հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական