ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով ժամանել է Միացյալ Թագավորություն։
Նրան ուղեկցել է կինը՝ Մելանյա Թրամփը։
Ակնկալվում է, որ այցի շրջանակում Թրամփը կհանդիպի երկրի ղեկավարության հետ և կքննարկի կարևոր միջազգային ու տնտեսական հարցեր։
Նշենք, որ Թրամփն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամն է պետական այցով ժամանում Լոնդոն. նախորդ այցը պաշտոնավարման առաջին շրջանում է եղել։