Միջազգային

Նավալնին թունավորվել է գաղութում

Նավալնին թունավորվել է գաղութում

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան հայտարարել է, որ իր ամուսնինը գաղութում թունավորվել է։

«2024 թվականի փետրվարին մեզ հաջողվեց ձեռք բերել, տեղափոխել արտերկիր և արևմտյան երկրներից մեկի լաբորատորիային հանձնել Ալեքսեյի կենսաբանական նմուշները։ Մի քանի ամիս առաջ ես իմացա, որ արդյունքները ստացվել են, և երկու երկրների երկու լաբորատորիաներ՝ իրարից անկախ, եկել են այն եզրակացության, որ Ալեքսեյը թունավորվել է»,- տելեգրամում գրել է հանգուցյալ գործչի այրին:

Նա հավելել է, որ Ռուսաստանի քաղաքացի է սպանվել Ռուսաստանի տարածքում, և արևմտյան երկրները քրեական գործ հարուցելու որևէ իրավական հիմք չունեն։

Նա պահանջել է, որ բացահայտվեն այն հետազոտությունների արդյունքները, թե ինչով է թունավորվել իր ամուսինը։ 

Ռուսաստանի քրեակատարողական ծառայությունը Նավալնիի մահվան մասին հայտարարել է 2024 թվականի փետրվարի 16-ին։ Քաղաքական գործչի գործընկերները պնդում էին, որ նա սպանվել է, և մահվան մեջ մեղադրում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ռուսաստանի իշխանությունների տվյալներով՝ նրա մահը բնական է եղել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական