Միջազգային

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ադրբեջանա-ամերիկյան բարեկամության ճարտարապետ։

«Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր TruthSocial էջում արտահայտած ջերմ խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում։ 

Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժ բարեկամության և ծնունդ առնող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։ Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունը»,- գրել է նա՝ X-ի իր էջում՝ հրապարակելով նաև ՀՀ վարչապետի հետ լուսանկար։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը հանդես էր եկել գրառմամբ՝ նշելով. «Ինձ համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը և, միևնույն ժամանակ, ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։Սա կլինի հավերժ բարեկամություն ինձ և, ամենակարևորը, ԱՄՆ-ի համար»։

Թրամփի գրառմանն այսօր ավելի վաղ արձագանքել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Թրամփին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական