Միջազգային

Մենք պատերազմ ենք հայտարարում հակասեմիտիզմին. Մերց

Մենք պատերազմ ենք հայտարարում հակասեմիտիզմին. Մերց

Մյունխենի սինագոգի վերաբացման արարողությանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը վճռական քայլեր կձեռնարկի նոր բռնկված հակասեմիտիզմի դեմ։

«Մենք պատերազմ ենք հայտարարում այս հակասեմիտիզմին և չենք հանդուրժի այն նույնիսկ արվեստի, մշակույթի կամ գիտության անվան տակ»,– ասել է նա։

Մերծը հիշեցրել է, որ հակասեմիտիզմը Գերմանիայում չի վերացել անգամ Հոլոկոստից հետո, և նշել է, որ խնդիրը մասամբ կապված է վերջին տասնամյակների ներգաղթի հետ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական