ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի մեկնել է Քաթար՝ խնդրելու շարունակել միջնորդական դերակատարությունը Գազայում պատերազմի հարցում։ Ռուբիոն լրագրողների հետ զրույցում նշել է, որ չնայած՝ հրադադարի շուրջ համաձայնության հեռանկարները մնում են մշուշոտ, Քաթարը միակ երկիրն է, որը կարող է նպաստել բանակցություններին։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը մոտ ապագայում կավարտի պաշտպանական համաձայնագրի շուրջ աշխատանքները Քաթարի հետ։ Միաժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այլևս չի հարվածի Քաթարին։