Ռուսաստանն ուրախ կլիներ Հայաստանից ներկայացուցիչներ տեսնել «Ինտերվիդենիե» երգի միջազգային մրցույթում, և նրանք այդ մասին գիտեն. մրցույթի նախապատրաստմանը նվիրված ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայ ընկերները լավ գիտեին, որ մրցույթն անցկացվում է, և հարցը, թե ինչու մասնակիցների մեջ հայ ներկայացուցիչ չկա, մեզ մոտ բացակայում է։ Մենք ուրախ կլինենք տեսնել բոլորին, այդ թվում, իհարկե, նաև մեր հայ ընկերներին», - ասել է ռուս նախարարը։