Հնդկաստանը որոշել է միանալ ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժություններին և ուղարկել իր զինվորականներին: Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտնել է The Times-ը։
Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է, որ զորավարժություններին ուղարկել են 65 զինվորականի, այդ թվում՝ բանակի ամենահարգի ստորաբաժանումներից մեկի՝ Կումաոն գնդի մարտիկներին:
ՊՆ-ում նաև հավելել են, որ զինվորականներն իրենց ռուս գործընկերների հետ կմասնակցեն համատեղ վարժանքներին, մարտավարական զորավարժություններին և զենքի տիրապետման հատուկ հմտությունների մշակմանը:
Պարբերականը Հնդկաստանի այս քայլն անվանել է «անցում կարմիր գծից»։