ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կարող է հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ Նյու Յորքում, որտեղ համաշխարհային առաջնորդները կհավաքվեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում․ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Բացի այդ, ամերիկացի դիվանագետը նշել է, որ աշխարհում ոչ մի առաջնորդ այնքան բան չի արել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, որքան Դոնալդ Թրամփը:
«Նա կշարունակի փորձել։ Եթե խաղաղությունը հնարավոր է, Թրամփը ցանկանում է հասնել դրան: Ինչ-որ պահի նախագահը կարող է գալ այն եզրակացության, որ դա անհնար է: Նա դեռ չի հասել այդ մակարդակին, բայց կարող է ինչ-որ պահի հասնել դրան», - ասել է Ռուբիոն։