Միջազգային

Իսրայելը Գազայում իրականացրել է ցեղասպանություն

Իսրայելը Գազայում իրականացրել է ցեղասպանություն

ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելը Գազայում իրականացրել է ցեղասպանություն։ Զեկույցում նշվում է, որ կատարվել են ցեղասպանության չորս գործողություններ՝ զանգվածային սպանություններ, մարմնական ու հոգեբանական ծանր վնասներ, կյանքի անտանելի պայմանների ստեղծում և ծնելիության կանխարգելման քայլեր։

«Ցեղասպանություն է կատարվում Գազայում։ Պատասխանատվությունը կրում են Իսրայելի ամենաբարձրաստիճան ղեկավարները, ովքեր կազմակերպել են այս գործողությունները՝ պաղեստինցիներին ոչնչացնելու նպատակով»,- հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Նավի Պիլլեյը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական