Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփին կոչ է արել հստակ դիրքորոշում հայտնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ Վլադիմիր Պուտինին կանգնեցնելու և պատերազմը դադարեցնելու նպատակով։
Sky News-ի հետ հարցազրույցում Ուկրաինայի նախագահն ասել է, որ մարտական գործողությունները դադարեցնելու միակ ճանապարհը նախ որոշակի անվտանգության երաշխիքների ներդրումն է։
Նա ասել է, որ հույս ունի, որ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը այս շաբաթ երկիր կատարելիք պետական այցի ընթացքում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Ուկրաինայի ապագան ապահովելու մանրամասները։
«Եսհույս ունեմ, որ նա կկարողանա կոնկրետ քննարկում ունենալ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Մինչև պատերազմը դադարեցնելը, ես իսկապես ուզում եմ, որ բոլոր համաձայնագրերը լինեն ուժի մեջ։ Ես ուզում եմ ունենալ մի փաստաթուղթ, որը կաջակցեն ԱՄՆ-ն, և բոլոր եվրոպացի գործընկերները։ Սա շատ կարևոր է։ Որպեսզի սա իրականություն դառնա, մեզ անհրաժեշտ է նախագահ Թրամփի հստակ դիրքորոշումը»,- ասել է Զելենսկին։