Եվրախորհրդարանը կրկին կքննարկի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ անվստահության հարցով։ Նոր ընթացակարգը սկսվել է ներկայացված երկու միջնորդության հիման վրա։
Անցած հուլիսին նման քվեարկություն արդեն կայացել էր՝ ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերիի նախաձեռնությամբ։ Վերջինս Եվրահանձնաժողովին մեղադրել էր Ռումինիայի նախագահական ընտրություններին միջամտելու և ԵՄ ռազմական ծախսերի ֆինանսավորման ծրագրին աջակցելու մեջ։ Այն ժամանակ ֆոն դեր Լայենը ստացել էր վստահության քվե՝ հավաքելով ձայների մաեծամասնությունը։