Միջազգային

Մեր առաջնահերթությունը ՀԱՄԱՍ-ի ապառազմականացումն է. Ռուբիո

Մեր առաջնահերթությունը ՀԱՄԱՍ-ի ապառազմականացումն է. Ռուբիո

Իսրայելը շարունակում է ինտենսիվ հարվածներ հասցնել Գազա քաղաքին, իսկ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի մասին համաձայնագրի ընդունման ժամանակը սրընթաց սպառվում է: Այս մասին Իսրայելից Կատար մեկնելիս լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

Ռուբիոն նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ը ունի ընդամենը մի քանի օր հրադադարի համաձայնության համար․

«Իսրայելցիներն այնտեղ գործողություններ են սկսել։ Այս կապակցությամբ մենք կարծում ենք, որ համաձայնագրի կնքման համար շատ քիչ ժամանակ է մնում։ Մենք այլևս ամիսներ չունենք, հավանաբար միայն օրեր, գուցե մի քանի շաբաթ», - նշել է Ռուբիոն։

«Մեր առաջնահերթությունն այն է, որ սա ավարտվի բանակցային ճանապարհով, երբ ՀԱՄԱՍ-ը ասի․ «Մենք ապառազմականացվում ենք, այլևս չենք լինելու սպառնալիք»,- ընդգծել է Ռուբիոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական