Միջազգային

Թրամփը բարձր է գնահատել Մոդիի ջանքերը

Թրամփը բարձր է գնահատել Մոդիի ջանքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Թրամփը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ՝ ընդգծելով վերջինիս կատարած աշխատանքը։

«Հենց նոր հրաշալի հեռախոսազրույց ունեցա իմ ընկերոջ՝ վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Շնորհավորեցի նրան ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա հիանալի աշխատանք է կատարում»,- նշել է Թրամփը։

Զրույցի ընթացքում Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Մոդիին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցում ցուցաբերված աջակցության համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական