ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մաքսատուրքեր չի սահմանի Չինաստանի վրա ռուսական նավթ գնելու համար, մինչև Եվրամիությունը նույնը չանի։
Բեսենթը նշել է, որ եվրոպական երկրները պետք է ավելի ակտիվ դեր խաղան ռուսական նավթային եկամուտները կրճատելու և Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու գործում։
«Մենք ակնկալում ենք, որ եվրոպացիները կանեն գործի իրենց մասը, և մենք առաջ չենք շարժվի առանց նրանց»,- ասել է նա։
Բեսենտը քննադատել է որոշ եվրոպական երկրների՝ ռուսական նավթ գնելու համար։
«Ես երաշխավորում եմ, որ եթե Եվրոպան զգալի երկրորդային մաքսատուրքեր սահմանի ռուսական նավթի գնորդների վրա, պատերազմը կավարտվի 60 կամ 90 օրից»,- հավելել է ԱՄՆ ֆինանսների քարտուղարը։