Միջազգային

Ճապոնիայում երկարակյացների թիվը գերազանցել է 99 հազարը

Ճապոնիայում երկարակյացների թիվը գերազանցել է 99 հազարը

Ճապոնիայում 100-ից բարձր տարիք ունեցողների թիվը հասել է 99.763-ի՝ սահմանելով հերթական ռեկորդը։ 

Ըստ բնակչության հիմնական ռեեստրի տվյալների՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ երկրում ապրում է 4644-ով ավելի շատ երկարակյաց, քան՝ անցած տարի։

Տարեցների գերակշիռ մասը՝ շուրջ 88 %-ը, կանայք են։

Ճապոնիայի ամենատարեց բնակչուհին 114-ամյա Կագավա Սիգեկոն է, իսկ ամենատարեց տղամարդը՝ 111-ամյա Միդձունո Կիյոտական։ 

Երկարակյացների թվով առաջատարը Սիմանե պրեֆեկտուրան է, որտեղ 100 հազար բնակչին բաժին է ընկնում 169 երկարակյաց, ապա հաջորդում են Կոտի և Տոտտորի պրեֆեկտուրաները։

Ճապոնիան շարունակում է համարվել աշխարհի ամենաբարձր միջին կյանքի տևողություն ունեցող երկրներից մեկը, և երկարակյացների թիվն այստեղ ամեն տարի կայուն աճ է գրանցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական