Տարեց իտալացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատշգամբից, սակայն ընկնելով հարևանուհու վրա՝ սպանել է նրան. հայտնում է Corriere della Sera-ն։
Դեպքը տեղի է ունեցել Միլանում։ 70-ամյա տղամարդը կիրակի օրը ժամւ 18.00 սահմաններում ցած է նետվել 4-րդ հարկի պատշգամբից։ Սակայն նա ընկել է 83-ամյա հարևանուհու վրա։ Կինը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Տարեց տղամարդը ողջ է մնացել, սակայն ոտքերի կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ սպանություն կատարելու համար։
Ի սկզբանե կասկածներ են եղել, որ կատարվածը զույգի կողմից ինքնասպանության փորձ էր, որ նրանք ցատկել են միասին։ Սակայն նախնական հետաքննությունը ցույց տվեց, որ տղամարդն ու կինը հարազատներ չեն եղել, այլ՝ հարևաններ։