UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր ՄակԳրեգորը անսպասելիորեն որոշել է դուրս գալ այս աշնանը նախատեսված Իռլանդիայի նախագահական ընտրությունների պայքարից։
«Ընտանիքիս հետ քննարկումից հետո ես հանում եմ իմ թեկնածությունն այս նախագահական մրցավազքից։ Դա հեշտ որոշում չէր, բայց այս պահին ճիշտ որոշում է»,- հայտարարել է իռլանդացի մարտիկը։