ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև թշնամանքն անսահման է։ Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ սա դարձել է ամենաբարդ մարտահրավերներից մեկը իր խաղաղության ջանքերում։
«Ես կանգնեցրի յոթ պատերազմ։ Կարծում էի՝ սա ինձ համար հեշտ կլինի, բայց այն շատ բարդ դուրս եկավ։ Զելենսկու և Պուտինի միջև ատելությունը անսահման է․ նրանք այդքան են ատում միմյանց, որ նույնիսկ շնչել չեն կարող»,- ասել է Թրամփը։
«Նրանք այնքան շատ են ատում միմյանց, որ գրեթե չեն կարողանում շփվել: Նրանք անկարող են միմյանց հետ խոսել»,- ասել է նա։