Ռուսական Azimuth ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կսկսի թռիչքներ կատարել Կրասնոդար-Թբիլիսի-Կրասնոդար երթուղով: Այս մասին հայտնվում է ավիափոխադրողի կայքում:
Կրասնոդարի օդանավակայանը փակ է եղել 2022 թ. փետրվարի 24-ից՝ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի սկսումից հետո: Ռոսավիացիան գործունեության վերսկսման մասին հայտարարել է սեպտեմբերի 11-ին:
Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիակապը վերականգնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ 2023 թ. մայիսի 19-ին: Թռիչքները կատարում են ռուսական Azimuth և Red Wings ավիաընկերությունները, ինչպես նաև վրացական Georgian Airways-ը: Ներկայումս թռիչքներ են կատարվում 10 ռուսական քաղաքներից դեպի Թբիլիսի, Բաթումի և Քութաիսի:
Պատերազմի պատճառով մի շարք ռուսական օդանավակայաններ փակ են մնում, այդ թվում՝ Ռոստովում և Սիմֆերոպոլում: