Միջազգային

Ֆիդանը դժգոհել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի համար բացառություն է անում

Ֆիդանը դժգոհել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի համար բացառություն է անում

Այսօր տարածաշրջանում հիմնական խնդիրը Իսրայելի ծավալապաշտական քաղաքականությունն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera և Qatar TV հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ 

Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թել Ավիվի այդ քաղաքականության հիմքում երկու պատճառ կա։ 

«Առաջին հերթին, Իսրայելի նպատակն է ընդլայնել իր տարածքը՝ ստեղծելու մեծ Իսրայել։  Երկրորդ՝ նա փորձում է թուլացնել և մասնատել տարածաշրջանի երկրները, առաջին հերթին՝ իր հարևաններին։ Սիրիան այդ երկրների շարքում է։ Մենք, մեր հերթին, սերտ կապեր ենք պահպանում այդ երկրների՝ Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի և, իհարկե, Սիրիայի հետ», - պարզաբանել Է դիվանագետը։ 

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Պարսից ծոցի բոլոր երկրները և Թուրքիան դրական հարաբերություններ են պահպանում Վաշինգտոնի հետ: Ընդ որում, Ֆիդանը քննադատել է Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, որը, նրա խոսքով, իրենից ներկայացնում է բացառություն, որը գերակշռում է մնացած բոլոր կապերի նկատմամբ:

«Նման մոտեցումը Միացյալ Նահանգներին արժեցել է ազդեցության և դիրքերի կորուստ տարածաշրջանում և դժվարություններ է ստեղծել ոչ միայն տարածաշրջանում նրա գործընկերների, այլև հենց ԱՄՆ- ի համար», - հավելել է նա:

Նախարարը նշել է, որ Թուրքիան շարունակում է ամերիկյան կողմին տեղեկացնել Իսրայելի կողմից մարդկության դեմ հանցագործությունների, նրա գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, Իսրայելի էքսպանսիոնիստական ​​քաղաքականության կողմից տարածաշրջանում առաջացող սպառնալիքների և «ԱՄՆ-ի գլխավորած միջազգային համակարգը փլուզման եզրին մղելու» մասին։

«Մենք պետք է ընդունենք ամերիկյան քաղաքական համակարգում կառուցվածքային սահմանափակումների առկայությունը, որոնք խոչընդոտում են վճռական գործողություններին», -ասել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական